Իհարկե բոլորին հայտնի է «Օծանելիք» կամ, ինչպես ֆրանսերեն կլինի, «Eau De Cologne»` «Քյոլնի ջուր» բառի ի հայտ գալը, իսկ այդ ամենը սկսվել է ներքոնշյալ կարմիր վարդակակաչով էմբլեմայից…
Կփորձենք ձեզ ամեն ինչը ներկայացնել ըստ հերթականության: Ահա և 2009 թվականին լրացել է իտալացի պարֆյումեր Ջովաննի Մարիյա Ֆարինայի գերմանական Քյոլն (Cologne) քաղաքում օծանելիքի արտադրամասի բացման 300 ամյակը, որն էլ այսօր թողարկում է օծանելիք` ի պատիվ Քյոլնի` Eau De Cologne-ն («Քյոլնի ջուր»` Kölnisch Wasser):
Իսկ թե ինչպես է այն նկարագրում հենց պարֆյումերը, արդեն պատմություն է. «Իմ բույրը հիշեցնում է Իտալիայում անձրևից հետո գարնանային առավոտը, նարինջներ, կիտրոններ, թուրինջներ, իմ հայրենիքի ծաղիկները և խոտերը,իսկ բաղադրատոմսի գաղտնիքը կմնա յոթ կողպեքների հետևում…»:
Ահա և ինքը` հեղինակը, ձախ կողմում. երախտապարտ քաղաքացիները անմահացրել են Ֆերինային մեծ քյոլնեցիների պանթեոնում` քաղաքապետարանի պատին:
Սրահների ցուցափեղկերից մեկում ներկայացված է շշերով և անոթներով օծանելիքների հավաքածուն:
Նայեք Ֆերինայի տան այս մեծ և ոչ ամբողջական հաճախորդների ցուցակին… Քյոլնը ողջ աշխարհում հայտնի է դառնում` որպես պարֆյումերիայի քաղաք: XVIII դարում «Քյոլնի ջուրը» պատվիրում էին Եվրոպայի ողջ էլիտան:
Գյոթեն օծանելիքի մասին հիշատակում է իր «Ֆաուստ» ողբերգությունում:
Ֆարինան դառնում է անգլիական Վիկտորիա թագուհու պալատի մատակարարը, Եվրոպայի միապետերի մեծ մասը հետևում են նրա օրինակին, և ահա այդտեղ էլ սկսվում է ամենահետաքրքիրը… Բանը նրանում է, որ Քյոլնում կա օծանելիքի ևս մեկ ապրանքանիշ «4711»-ը, որի վրա միշտ գրվում է գովազդային կարգախոսը` «Իսկական քյոլնական»…
Այդ պարֆյումի հեղինակը Վիլհելմ Մյուլենսն է: 1803 թվականին, երբ նա Ֆերինայից գնեց ապրանքի վաճառքի իրավունքը, այնուհետեև վաճառեց, որն էլ համարվում էր անօրինական, հետագայում օգտվում էր Ֆերինայի ֆիրմային անվանումից:
Հետո ինչպես մեր ժամանակները` դատարաններ, վիճաբանություններ, մրցակիցներ և արտադրանքի արգելք: Մյուլենսը ստիպված էր լուծարել իր արտադրանքը, և դրանից հետո միայն նա հիմնեց իր սեփական «Քյոլնի ջուրը և Գլոկենգասսե պարֆյումերային ֆաբրիկա»-ն իր 4711 համարով: Ահա այսպիսի ոսկեգույն և երկնագույն երանգներ ունի այն…
Մյուլենսի 4711 օծանելիքը ունի բացառապես ուրիշ հոտ, որը ընդհանրապես կապ չունի Ֆերինայի քյոլնական ջրի հետ: Սակայն երկուսն էլ դարեր ի վեր համարվում են Քյոլնի խորհրդանիշները:
Շենքը նեոգոթական ոճի է, որտեղ, համաձայն լեգենդի, առաջին անգամ թողարկվել է 4711 ապրանքանիշի օծանելիքը:
4711 ապրանքանիշի անվանումը նույնպես առաջացել է ֆրանսիացիներից. քաղաքի հրամանատարի հրամանով Քյոլն քաղաքի բոլոր տները հարմարավետության համար պետք է ստանային համարակալում, իսկ ծառուղում գտնվող Գլոկենգասսե տունը ստացավ 4711 համարը:
Եվ հայտնի օծանելիքով շատրվանը, որը շուրջօրյա հոսում է…