Խխունջների հավաքածուն վնասում է շրջակա միջավայրին

Նոր հետազոտությունը, որը անցկացրել է գիտահետազոտական Plos One կենտրոնը, ապացուցել է, որ որքան շատ են զբոսաշրջիկները լողափից հավաքում  խխունջներ, այնքան վատ է դառնում լողափի էկոլոգիան: Գիտնականները դա հայտնաբերել են իսպանական լողափերից մեկում, որը վերջին տարիներին զրկվել է իր խխունջների 60%-ից:

Collecting seashells

Առաջին հայացքից անմեղ թվացող հոբբին՝ խխունջներ հավաքելը, անդառնալի փոփոխություններ է հասցնում ափամերձ էկոհամակարգին: Հարցը նրանում է, որ ամենափոքրիկ խխունջն էլ անգամ բազմաթիվ կարևոր գործառույթներ է իրականացնում. նրանցում ապրում են փոքրիկ խեղգետիններ և ձկներ, նրանք կանխում են ավազի տարրալուծումը ափերից և օգտագործվում են թռչունների կողմից բույն պատրաստելու համար:

seashells

Իսկ խխունջների կտորները սնունդ են ծառայում միկրոօրգանիզմների համար, որոնք ապրում են ավազների վրա. հայտնում է eTurboNews-ը: Plos One-ի գիտնականները հետազոտել են իսպանական Մուրսիի Լարգա (playa Larga) լողափի վիճակի դինամիկան վերջին վեց տարիների ընթացքում և եկել են մտահոգիչ եզրահանգման . զրկվելով խխունջների 60%-ից` այն զգալիորեն տուժել է:

Collecting seashells

Բազմաթիվ անգամ պակասել է կենդանի օրգանիզմների քանակը Լարգիում, ափին ի հայտ է եկել ուժեղ էրոզիա, իսկ ավազը որակազրկվել է: Հետազոտողները կոչ են անում զբոսաշրջիկներին իրենց հետ չվերցնել խխունջներ ափերից: Շատ երկրներում, օրինակ Եգիպտոսում, Ավստրալիայում, Իտալիայում և Մալազիայում դա արգելվում է օրենքով:

You might also like