Կոլդից ամրոց-բանտը դարձել է հյուրանոց

Գերմանական թագավորների և կյուրֆյուրստների նախկին նստավայր, բանտ, հոգեբուժարան, ռազմագերիների ճամբար և ամրոց Կոլդիցը (Colditz) վերափոխվել է հյուրանոցի:

Գերմանական Կոլդիցի հյուրանոց-բանտը հյուրերին առաջարկում է ապրելակերպի բավականին ասկետիկ պայմաններ, որպեսզի հանգստացողներին թույլ տա զգալու այստեղ ժամանակին բանտարկվածների զգացումներն ու էմոցիաները:

Մեկ գիշերվա կացության համար վճարը կազմում է 24 Եվրո, որում ներառված է նաև ամրոցի գաղտնի անկյուններով էքսկուրսիան և նախաճաշ նախկին ռազմական ճաշարանում:

Լայպցիգի և Դրեզդենի մեջտեղում գտնվող ամրոցը հիմնադրվել է 1014թ.-ին: 2-րդ համաշխարհային պատերազմի տարիներին այն ծառայել է որպես հատուկ կարևորության բանտարկյալների համար բանտ:

Ի դեպ, վերջին շրջանում նախկին բանտերը հյուրանոցների վերածելու նոր տենդենց է նկատվում ինչպես Գերմանիայում, այնպես էլ ԵՎրոպական այլ երկրներում:

 

You might also like