Սերբիական սրճարաներում մեկ բաժակ էսպրեսսոն արժե մոտավորապես 150 դինար, սրճարանի սեփականատերերը այն գնում են 10 անգամ ավելի էժան: Սրճարանում մեկ բաժակ թեյը ինքնաարժեքից բարձր է 22 անգամ, լցնովի գարեջուրը, որը սրճարանում վաճառվում է 190-250 դինար, սեփականատերերը գնում են ընդամենը 52 դինարով: Մեկ գավաթ վինյական գնվում է 19 դինարով, իսկ վաճառվում՝ 170-ով, ռակիյան գնում են 20 դինարով, վաճառում՝ 180-ով: Էներգետիկ խմիչքների 0.25 լիտրը գնում են 110 դինարով, իսկ վաճառոււմ են 275-ով: Հյութերը և սառը թեյերը վաճառում են վեց անգամ ավելի թանկ, գինին 3.5 անգամ, իսկ 0.3 լիտր տարողությամբ մեկ շիշ գարեջուրը, որը սրճարանում վաճառում են 170 դինարով, իրականում արժե 35 դինար: