1886 թվականին Ջոն Փեմբերտոնը, ցավազրկող միջոց փնտրելով, որոշեց իրար խառնել քաղցր հյութը, կոֆեինը եւ կոկայի թանձրուկը` արդյունքում ստանալով շագանակագույն հեղուկ: Ատլանտայի «Ջեյկոբս» դեղատանն այդ հեղուկը սկսեցին վաճառել որպես նյարդային լարվածության դեմ դեղամիջոց: Դեղատան յուրաքանչյուր այցելու կարող էր ավտոմատ սարքի մեջ գցել 5 սենթանոց եւ ստանալ մեկ բաժակ բուժիչ հեղուկ, որն արդեն պատենտավորվել էր հեղինակի կողմից:
Այնուհետեւ քաղցր ըմպելիքին ավելացվեց գազավորված ջուր, իսկ Փեմբերտոնի ընկերներից մեկը` Ռոբիսթոնը, անուն տվեց ըմպելիքին եւ ձևավորեց նրա լոգոն, որն այսօր աշխարհին հայտնի տարբերակի նախատիպն էր:
1893 թվականի հունվարի 31-ին The Coca-Cola Company ընկերություոը Ա. Քենդլերի գլխավորությամբ, ԱՄՆ-ում գրանցեց իր ապրանքանիշը:
Գործարար Քենդլերը ըմպելիքի բաղադրատոմսը գնեց Փեմբերտոնի այրուց եւ ավելացրեց նրա մեջ իր արտադրած «Բույսերի արյունից բալասանը», որից հետո Կոկա-Կոլան սկսեց իր համաշխարհային շուկաների նվաճումը…