CNN հեռուստաընկերությունը անվանել է աշխարհի արագ սննդի ութ լավագույն ընկերությունները: Ցուցակում հայտնվել է նաև ռուսական “Теремок” ցանցը, որի գլխավոր ուտեստը հանդիսանում է բլիթը: РИА Новости-ի փոխանցմամբ` հիմա Մոսկվայում և Պետերբուրգում կարելի է տեսնել ավելի քան հարյուր “Теремок” սրճարան, ինչպես նաև` ընկերության 70 տաղավար ու կրպակ: Ցանցի ֆիրմային ուտեստը կարմիր խավիարով բլիթն է 7.7 դոլարով:
Վարկանիշային ցուցակում հայտնվել է նաև բրազիլական Giraffas ընկերությունը: Նրա գլխավոր ուտեստը ձվով համբուրգերն է, որը մատուցվում է լոբիով, բրնձով ու կարտոֆիլով` մոտ 6.8 դոլարով:
Զբոսաշրջիկներին խորհուրդ է տրվում նաև սնվել չինական Mr. Lee ցանցում: Օրինակ` այնտեղ կարելի է ուտել լապշայով ու տավարի մսով ապուր մոտ 2 դոլարով: Բացի այդ` արժե այցելել գերմանական Nordsee ռեստորան, որտեղ 12 դոլարով մատուցում են ձկան ֆիլե երկու հոգու համար:
Զբոսաշրջիկները կարող են այցելել նաև հնդկական Kaati Zone, որի ֆիրմային ուտեստը հավի մսով լցոնած թարմ շերտախմորն է (1.7 դոլար), ինչպես նաև` Սաուդյան Արաբիայի Albaik սրճարանների ցանցը, որտեղ ընդամենը 3.4 դոլարի դիմաց ձեզ կհյուրասիրեն հավի դոշ` սխտորի սոուսով և տապակած կարտոֆիլով:
Վերջապես` պետք չէ բաց թողնել սինգապուրյան Toast Box ռեստորանները` իրենց տոստերով և սուրճով (2 դոլար) և հարավաֆրիկյան Steers-ը, որտեղ4.7 դոլարի դիմաց հյուրերին հյուրասիրում են բուրգերներով: