Վերջին ժամանակներս vip-հաճախորդները սկսել են հաճախ պահանջել ավելի շատ զեղչեր և հնարավորություններ «ամեն ինչ ներառյալ» համակարգում: Այս եզրակացությանն են եկել Virtuoso Travel Week-ի՝ տուրիստական գործակալությունների ցանցի միջոցառման կազմակերպիչները, որոնք մասնագիտացված են լյուքս դասի տուրիզմում: Պարզվել են տուրիզմի ոլորտի այս տարատեսակի մի քանի հիմնական միտումներ: Vip-հանգստի ամենահայտնի տեսակներից մեկը շարունակում է մնալ կռուիզը: Այստեղ զբոսաշրջիկները ցանկանում են ստանալ ավելի շատ գետային կռուիզների առաջարկներ և ոչ միայն Եվրոպայում:
Թանկ կռուիզ պատվիրելու դեպքում հյուրերը ցանկանում են, որ «ամեն ինչ ներառյալ» փաթեթում ընդգրկվի ավելի շատ քանակությամբ ծառայություններ: Սակագնի մեջ, նրանց կարծիքով, պետք է միանգամից ներառել հյուրանոցի, ավիատոմսի և մյուս ծառայությունների գները: Բացի այդ, հաճախորդները կցանկանային նաև ունենալ զեղչերի լայն համակարգ ինչպես հյուրանոցների, այնպես էլ՝ այդ տարածքում գտնվող առաջատար ապրանքանիշերի խանութների համար: Մյուս կողմից մարդկանց միջին տարիքը, ովքեր նախընտրում են հանգստի այս տեսակը, գնալով երիտասարդանում է: Vip դասի հաճախորդների մեծ մասը հիմա 40-ից 55 տարեկան են, սակայն տուրօպերատորները նշում են, որ վերջին ժամանակներս իրենց դիմում են նաև ավելի երիտասարդ մարդիկ՝ 30-ից 40 տարեկան, ովքեր ցանկանում են հանգստանալ երեխաների հետ: