Մաքուր ավազը «լողափի սեփականությունն է» և պետք չէ պարկերով այն տանել՝ որպես հուշանվեր

Ավելի քան  1500  եվրո տուգանք պետք է վճարի այն զբոսաշրջիկը, ով կգողանա 10 կգ ավազ Իտալիայի Սարդինիա լողափից: Ոստիկանությունը պատժի խիստ միջոցներ է ձեռնարկում այնպիսի գողությունների համար, որոնք, այսպես կոչված, անուղղելի վնաս են հասցնում էկոհամակարգին:

sand

Սասարի Ստանտինոյի  լողափի սպիտակ քարախիճով ավազը այնքան է դուր եկել Իտալիայի հարավում գտնվող Ուդինեից ժամանակ զբոսաշրջիկին, որ նա մի ամբողջ պարկ վերցրել է իր հետ: Նրան բռնել են և տուգանել 1 549  եվրո, որը ամենափոքր տուգանքն է տվյալ հանցագործության համար:

Sand

Ամենաբարձր տուգանքը 9296 եվրո է: Այս միջադեպի կապակցությամբ իտալական ԶԼՄ-ները նշում են, որ Սանդինիայի լողափերը տարբերվում են գեղեցիկ և մաքուր ավազով, որն էլ հաճախ փորձում են տանել իրենց հետ: Զբոսաշրջիկները սովորաբար չգիտեն, որ այս պրակտիկան կարող է հետապնդվել և  պատժվել:

You might also like