Քաղաքներ, որտեղ կանայք պետք է զգուշությամբ օգտվեն քաղաքային տրանսպորտից

Thomson Reuters ընկերության հետազոտության արդյունքները ցույց են տվել կանանց համար վտանգավորության աստիճանը հասարակական տրանսպորտում ամբողջ աշխարհում: Ըստ զեկույցի՝ Լատինական Ամերիկայի խոշոր քաղաքներում 10 կանանցից 6-ը արժանացել են չափից ավելի ուշադրության տղամարդկանց կողմից և գտնվում են սթրեսային իրավիճակում մետրոյից և ավտոբուսից օգտվելիս: Գեղեցիկ սեռի ներկայացուցիչները ամբողջ աշխարհում նաև դժգոհում են գենդերային անհավասարությունից, հակասանիտարական վիճակից և հասարակական տրանսպորտի գերբեռնվածությունից: Հետազոտությանը մասնակցել է շուրջ  6500  կին աշխարհի խոշորագույն քաղաքներից: Ստորև ներկայացնում ենք կանանց համար ամենավատ և վտանգավոր հասարակական տրանսպորտով քաղաքների ցանկը:

woman in public transport

1.Բոգոտա, Կոլումբիա;
2. Մեխիկո, Մեքսիկա;
3. Լիմա, Պերու;
4. Նյու Դելի, Հնդկաստան;
5. Ջակարտա, Ինդոնեզիա;
6. Բուենոս Այրես, Արգենտինա;
7. Կուալա Լումպուր, Մալայզիա;
8. Բանգկոկ, Թայլանդ;
9. Մոսկվա, Ռուսաստան;
10. Մանիլա, Ֆիլիպիններ;
11. Փարիզ, Ֆրանսիա;
12. Սեուլ, Հարավային Կորեա,
13. Լոնդոն, Մեծ Բրիտանիա;
14. Պեկին, Չինաստան;
15. Տոկիո, Ճապոնիա;
16. Նյու Յորք, ԱՄՆ:

woman in public transport

 

You might also like