Քաղաքներ, որտեղ ամենաշատն է զբոսաշրջիկների կյանքին վտանգ սպառնում

Կազմվել է աշխարհի  50 ամենավտանգավոր քաղաքների ցանկը ՝ 2015 թվականի տվյալներով։ Դրանցից 41-ը գտնվում են Լատինամերիկյան տարածաշրջանում։
Ցանկի առաջին հորիզոնականը զբաղեցրել է Կարակաս քաղաքը (Վենեսուելա), որտեղ 2015 թվականին 100  հազար մարդու կտրվածքով տեղի է ունեցել  120 սպանություն։ Երկրորդ և երրորդ տեղերում  Սան Պեդրո Սուլան է  (Հոնդուրաս) և Սան Սալվադորը (Սալվադոր)՝   100 հազար մարդու կտրվածքով 111 և 108 սպանություն՝ համապատասխանաբար։
Cities where tourists more likely to be killedՉորրորդ տեղում մեխսիկական Ակապուլկո քաղաքն է (105 սպանություն), որը հայտնվում է ամենավտանգավոր քաղաքների հնգյակում  2011 թվականից սկսած։ Չնայած այդ հանգամանքին՝ քաղաք շարունակում են այցելել բազմաթիվ զբոսաշրջիկներ ինչպես Մեքսիկայից, այնպես էլ՝ այլ երկրներից։ Թոփ-5-ը եզրափակում է Մատուրին (Վենեսուելա)։
Ցանկում հայտնված մյուս մեքսիկական քաղաքներից են Կուլյականը  (Սինալոա նահանգ), Տիխուանան (Ներքին Կալիֆորնիա նահանգ), Սյուդադ Վիկտորիան (Տամաուլիպաս) և Սյուդադ Օբրեգոն (Սոնորա)։ Այս անգամ ցանկում չի հայտնվել Սյուդադ Հուարեսը, որը գլխավորել է այն 2008-ից 2010 թվականներին, ինչպես նաև՝ Չիուաուան, Կուերնավական, Նուեվո Լարոդեն և Տորրեոնը։
Վարկանիշային աղյուսակը հրապարակել է Հանրային անվտանգության և քրեական արդարադատության քաղաքացիական խորհուրդը (CCSPJP)։ Ցանկում հայտնվում են 300 հազար մարդուց ավել բնակություն ունեցող քաղաքները։ Սպանությունների մասին տվյալները վերցվում են պաշտոնական աղբյուրներից, որոնք համացանցում հասանելի են բոլորին։

You might also like