Սեպտեմբերի սկզբին փոքրիկ կինոթատրոն կբացվի Հելսինկիում, որը նախատեսված կլինի հատուկ զբոսաշրջիկների համար։ Այն տեղաայված կլինի Կատայնոկկա շրջանում՝ Հելսինկի պատմական հատվածի արևելյան մասում։ 48 տեղ ունեցող կինոթատրոնը զբոսաշրջիկներին կցուցադրի Ֆինլանդիայի տեսարժան վայրերի մասին պատմող կարճամետրաժ ֆիլմեր, որոնք կուղեկցվեն հատուկ էեկտներով՝ մառախուղով կամ ջրի ցայտերով։ Fontanka.fi-ն գրում է, որ նման էֆեկտներ ստեղծելու համար դահլիճի աթոռները հատուկ շարժական մեխանիզմով են ստեղծված։ Ֆիննական մայրաքաղաքի հյուրերը կարող են «թռչել» Կայվոպուստո այգու, Կաֆեդրալի, Սեուսարրի կղզային թանգարանի, Սուոմենլինա ամրոցի և Հելսինկի արշիպելագի կղզիների վրայով։ Կինոթատրոնի ստեղծողները հույս ունեն, որ կինոթատրոն տարեկան կայցելեն մինչև 150 հազար զբոսաշրջիկ։