Կուբայում ստեղծվել է սիգարի ակումբ միայն կանանց համար

Այս տարի կանանց միջազգային տոնը Կուբայում` Հավանայում,  նշանավորվեց հատուկ կանանց համար նախատեսված  սիգարի ակումբի ստեղծմամբ: Վերջերս երկրի իշխանությունները արգելել են հասարակական վայրերում ծխախոտի օգտագործումը: Ակումբի ներսում կանայք կարող են առանց որևէ խնդրի հանգիստ ծխել: Սիգարի արտադրությունը մնում է միակ առաջատար ճյուղը Կուբայի տնտեսության մեջ:

Cuban cigar

Ինչպես նաև, Կուբայում մշտապես անցկացվում է սիգարի միջազգային փառատոն. 2013 թ-ի միջոցառմանը մասնակցել են  տասնյակ հազարավոր սիգար օգտագործողներ աշխարհի ավելի քան 70 երկրից. հայտնում է MigNews.com-ը: Փառատոնի մասնակիցներից մեկն էլ հենց   կանանց համար ստեղծված սիգարի ակումբի հիմնադիրն է: Նա հավաստիացնում է, որ ծխելը թույլ սեռի ներկայացուցիչներին ավելի գրավիչ է դարձնում:

Cigar

«Երբ ես առաջին անգամ եկա Կուբա, ցնցված էի տեղացի կանանց վայելչությամբ, նրանք այնքան գեղեցիկ էին ծխում սիգար, որ անտարբեր մնալ հնարավոր չէր»,-հայտարարել է ծխելու կողմնակից Սառա Սանդերսը: Ինչպես հայտնում է jn1.tv-ն` Կուբայում կանայք կազմում են ծխախոտ գնողների  5-ից 10%-ը: Փորձագետները կանխատեսում են այդ ցուցանիշի զգալի աճ:

You might also like