Մի քանի օրով իսպանական Խիխոն քաղաքը (Gijón, Աստուրիյա)վ երածվում է սիդրի (խնձորի օղու) համաշխարհային քաղաքի. քաղաքում անցկացվում է այդ հայտնի խմիչքի փառատոնը: Սիդրի փառատոնը Խիխոնում կդառնա խոշորագույն խոհարարական և մշակութային իրադարձություն` նվիրված խմիչքին, որը համարվում է ազգային արժեք:
Տոնին մասնակցում են սիդրի արտադրությամբ զբաղվող ամենահայտնի քաղաքները, որտեղ այցելուները կարող են վայելել լավագույն արտադրողների արտադրանքը: Յուրաքանչյուր հաստատություն պատրաստում է հատուկ առաջարկ, որի մեջ ներառում է մեկ շիշ սիդր և մեկ ուտեստ ճաշացանկից: Փառատոնը տեղի կունենա հոկտեմբերի 5-ից մինչև 14-ը. հայտնում է Diariodelviajero.com կայքը: Առավել մանրամասն տեղեկություն կարող եք ստանալ փառատոնի կայքից: