Finnair ավիաընկերությունը ներկայացրել է թեմատիկ գունավորում Սանտա Կլաուսի տեսքով տոնական սեզոնի նախօրեին, և առաջարկել Սուրբ Ծննդյան ճաշացանկ երկար չվերթների բիզնես դասում:
Finnair-ը, որը եղել է Սանտա Կլաուսի պաշտոնական ավիափոխադրողը 1983 թվականից, այս տարի երկու Airbus A321 ինքնաթիռները ձևավորել է ամանորյա ոճով: Բացիա յդ, ավիաընկերությունը, որը տեղափոխում է Ձմեռ Պապին համաշխարահյին շրջագայության ժամանակ ամանորի ընթացքում՝ որպես Սանտա Կլաուս հիմնադրամի գործընկեր, այս տարի թողարկել է նոր տեսանյութ Սանտայի և Սուրբ Ծնունդի մեծ գաղտնիքի մասին:
Հելսինկիից երկար չվերթներ իրականացնող բիզնես դասի ուղևորները նաև կարող են մասնակցել հատուկ ամանորյա ճաշացանկով տոնական ժամանցին մինչև դեկտեմբերի 30-ը: