Նոյեմբերին և դեկտեմբերին ոչալկոհոլային ըմպելիքի բեռնատարը, որը հայտնի է հուզիչ, ամանորյա գովազդից, կլինի ավելի քան 30 քաղաքներում և գյուղերում։ Տեղաբնակները հնարավորություն կունենան մուտք գործել ներս և ուսումնասիրել Կոկա Կոլայի աշխարհը։ Դանիայում ընկերության մարքեթինգի ավագ մենեջեր Պիտեր Հեդերդալի խոսքերով՝ ամանորյա բեռնատարը տոնի անբաժանելի մասն է կազմում, ինչպես՝ Սանտան, սահնակն ու եղնիկները։
Տոնական բեռնատարը կշրջի նոյեմբերի 17-ից դեկտեմբերի 23-ին դանիական քաղաքների խոշոր սուպերմարկետներով ։ Կոպենհագենում այն կլինի դեկտեմբերի 21-ին։ Նրան կարելի է տեսնել ժամը 15:00-ից 17:00-ին CircleK խանութի մոտ։
Հետաքրքիր է, որ Մեծ Բրիտանիայում նոյեմբերի սկզբին Լիվերպուլի կուսակցություններից մեկը առաջարկել է արգելել ամանորյա Coca-Cola-ի բեռնատարը, քանի որ անառողջ սնունդի գովազդը հանգեցնում է «գիրության համաճարակի»։ Ի պատասխան դրա՝ ընկերության ներկայացուցիչները հայտարարել են, որ ընկերությունը վաճառում է ըմպելիքը առանց շաքարի, իսկ ամանորյա բեռնատարը բոլորին թեկուզ մեկ րոպեով ուրախ տրամադրություն է հաղորդում։