Նյու Յորքում սկսվել է Սուրբ Ծննդյան շրջանը

Նյույորքյան Մանհեթենի սրտում վառվել են ԱՄՆ-ի գլխավոր տոնածառի լույսերը, որոնք ամեն տարի գրավում են միլիոնավոր զբոսաշրջիկների: Ավանդույթի համաձայն՝ այն տեղակայված է Ռոքֆելլեր պլազայում, իսկ առջևում գտնվում է սահադաշտը : Ինչպես հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍԸ՝ այս տարի ծառը կզարդարեն  30 հազար էներգախնայող լուսարձակները, իսկ վերևում կվառվի մոտ 3 մետր տրամագծով և 250 կգ քաշով բյուրեղյա աստղը:

Տոնածառի տեղադրման գործերով զբաղվել են ավստրիական Swarovski ընկերության վարպետները: Այդ գեղեցիկ ավանդույթը սկսվել է 1930-ական թվականներից, երբ Ռոքֆելլեր կենտրոն-համալիրի աշխատողները հենց շինհրապարակում կանգնեցրեցին ամանորյա տոնածառը: Ընդամենը 2 տարի անց տոնածառի վրա լույսերի վառումը դառնում է պաշտոնական արարողություն: Իսկ 1936 թվականին Ռոքֆելլեր պլազայում առաջին անգամ բացվում է սահադաշտը: Ամանորյա տոնածառը Ռոքֆելլեր պլազայի առջև կանգնած կմնա մինչև հունվարի 7-ը:

You might also like