Բանգկոկում վառվել են գլխավոր տոնածառի լույսերը, որը տեղադրված է հրապարակում՝ ամենամեծ առևտրի և զվարճանքի Central World կենտրոնի դիմաց: Դրա ստեղծման վրա դիզայներները և կոնստրուկտորները ծախսել են շուրջ մեկ ամիս: Տոնածառը զարդարում են հազարավոր էլեկտրական լամպերը և հսկա փայլուն աստղը:
Ավելի քան 20 մետր բարձրությամբ ծառը նախատեսված է ուրախացնելու առաջին հերթին զբոսաշրջիկներին, քանի որ Թայլանդում կաթոլիկ ամանորը պաշտոնապես չի տոնվում: Սակայն տոնական տրամադրություն ստեղծելու համար տոնածառը, որը ամենաբարձրն է համարվում քաղաքում, այստեղ տեղադրվում է արդեն մի քանի տարի անընդմեջ: