Ամանորյա ավանդույթները՝ տարբեր երկրներում

Նոր Տարին տոն է ամբողջ աշխարհում: Բայց, այնուամենայնիվ, յուրաքանչյուր ազգ այս տոն է բերում իր ավանդույթները, որոնք երբեմն զարմանալի են լինում, երբեմն էլ անհասկանալի մյուս ազգերի համար: Առաջարկում ենք ծանոթանալ այդ ավանդույթներին, զարմանալ, գուցե և ընդօրինակել:

Ճապոնացիները ամանորից առաջ միշտ ձեռք են բերում փոցխ: Առանց դրա ամանորը պարզապես չի ստացվի: Բամբուկից պատրաստաված փոքրիկ փոցխերը անհրաժեշտ են ճապոնացիներին, որպեսզի հաջորդ տարի «փոցխեն» իրենց երջանկությունը:

Շոտլանդիայի որոշ գյուղերի բնակիչներ ամանորի գիշերը փողոցում գլորում են վառված տակառներ: Կարծիք կա, որ նման լուսավորությամբ փողոցներով Նոր տարին ավելի հեշտ կգա:

Ignited barrels of tar

Պանամացիները ամանորի գիշերը մեծ աղմուկ են բարձրացնում՝ գոռում են, զանգեր հնչեցնում, ազդանշան տալիս: Այս միջոցով նրանք կանչում են բարի հոգիներին:

Չինացիները տոնը նշում են հունվարի 17-ից 19-ին: Այդ ժամանակ իրենց հղվող մաղթանքների ժամանակ նրանք իրենց վրա ջուր են ցողում: Այս ավանդույթի արմատները գնում են դեպի Բուդդայի լոգանքը. Աստծո արձանի մաքրումը լեռնային աղբյուրներից բխող ջրով:

Կուբայի բնակիչները տոնից առաջ բոլոր տարաները լցնում են ջրով, որը ամանորի գիշերը դուրս են թափում  պատուհաններից: Դրանով նրանք Նոր Տարվան ջրի պես լուսավոր ճանապարհ են մաղթում:

Christmas in Cuba

Հույները ամանորին հյուր գնալիս իրենց հետ քար են տանում, որպեսզի այն թողնեն տան շեմքին: Այդպիսով, նրանք քարի պես ծանր դրամապանակ են մաղթում տան տերերին:

Էկվադորի բնակիչները ամանորին հին շորերից և ծղոտից խրթվիլակ են պատրասում, որը խորհրդանշում է անցնող տարին: Նրան կանգնեցնում են տան դիմաց, իսկ կեսգիշերին բարձրաձայնում  են այդ տարվա բոլոր անհաջողությունները, որոնք պատահել են ընտանիքում: Հետո այդ ցուցակը խրթվիլակի հետ հրկիզում են: Այրվելով՝ անցած տարին իր հետ տանում է բոլոր դժբախտությունները:

Բուլղարիայում կա շատ ռոմանտիկ ամանորյա ավանդույթ: Բոլոր տներում կեսգիշերին երեք րոպեով անջատում են լույսերը: Այս կարճ մութ ժամանակահատվածը անվանում են ամանորյա համբույրի րոպեներ, որոնք հավերժ առեղծված են մնում:

Christmas kiss

Գերմանիայում կարծում են, որ ամանորին Սանտա Կլաուսը գալիս է ոչ թե եղջերուների հետ, այլ ավանակի: Այդ պատճառով երեխաները քնելուց առաջ սեղանին թողնում են ափսե նվերների համար և կոշիկ, որի մեջ խոտ է, որպեսզի հյուրասիրեն նաև ավանակին:

Բայց կա մի բան, որը միավորում է բոլոր ազգերին, ովքեր նշում են Նոր Տարին. դա կախարդական տոնն է, հիանալի տրամադրությունը և հույսը, որ հաջորդ տարին իր հետ  կբերի շատ երջանիկ պահեր:

You might also like