Կաթոլիկ Սուրբ Ծնունդին (25 դեկտեմբեր) դեռ երեք շաբաթ ժամանակ կա, բայց Virgin Australia ավիաընկերությոuնը արդեն ստեղծել է ամանորյա հարմարավետություն իր ինքնաթիռների սրահներում: Այժմ ընկերության ուղևորները կարող են վայելել ամանորյա մթնոլորտը՝ թռիչքներ կատարելով ավստրալիական ավիափոխադրողի ինքնաթիռներով:
Ինտերիերը ձևավորված է տոնական տարբեր ատրիբուտներով՝ նվերների գուլպաներով, փոքրիկ տոնածառներով, պսակներով, եղջերուներով ասեղնագործություններով և այլնով: Ճաշացանկում ևս կան փոփոխություններ. այժմ հյուրերին կհյուրասիրեն տոնական պուդինգով, հնդկահավով, մեղրաբլիթով, իմբիրով թխվածքաբլիթներով և այլ տոնական ուտեստներով:
Սրահում կմիացնեն համապատասխան երաժշտություն և կցուցադրեն ամանորյա ֆիլմեր: Իսկ հենց Սուրբ Ծնունդի օրը ավիաընկերության ներկայացուցիչը խոստանում է ամբողջական սուրբծննդյան ընթրիք: Տնօրինությունը նաև հայտարարել է, որ տոնական մթնոլորտը կբարձրացնի ուղևորների տրամադրությունը և հմայք կտա իրենց թռիչքին: