Իսպանական մայրաքաղաքում գտնվող Faunia կենդանաբանական այգին պատրաստել է մանկական ամանորյա ծրագիր: Առավել հետաքրքիր օրրեից մեկը կդառնա դեկտեմբերի 22-ը. այգի կգա Պապա Նոելը (տեղական Ձմեռ պապը) հարյուրավոր պինգվինների ուղեկցությամբ: Երեխաներին սպասվում են բազմաթիվ նվերներ և վարպետության դասեր՝ նվիրված այս զվարճալի կենդանիներին:
Կենդանաբանական ային, որը բացվել է 2001 թվականին և զբաղեցնում է 14 հեկտար տարածք, գտնվում է Av Comunidades, 28, 28032 Madrid հասցեում: Դեկտեմբերի 22-ից հունվարի 2-ը ընկած ժամանակահատվածում ամանորյա մթնոլորտ կտիրի նրա բոլոր գոտիներում՝ «Հարավային բևեռից» և «Հյուսիսային բևեռից» մինչև՝ անտառները. հայտնում է Noticia.ru-ն:
Երեխաներին եզակի հնարավորություն կտրվի ձմեռային տոնական օր անցկացնել տուկանների, լեմուրների և արա թութակների շրջապատում, ինչպես նաև՝ պատրաստել և համտեսել Master Faunia-ի ամանորյա ճաշացանկը՝ հիմնված մրգերի և բանջարեղենի վրա: Երթուղու առաջին կանգառը կլինի «Հարավային բևեռ» բաժինը: Մուտքի տոմսը ամբողջ օրվա համար կկազմի 38 եվրո. այս գումարը ներառում է նաև նախաճաշը և ճաշը: