Չարլզ Դիքենսի բոլոր սիրահարները հնարավորություն ունեն Ամանորը նշել նրա լոնդոնյան տանը Դաութի սթրիթում, որտեղ այժմ գտնվում է անգլիացի գրողի թանգարանը։ Հենց սյատեղ XIX դարի սկզբին Դիքենսը ստեղծեց Օլիվեր Թվիսթին և Նիկոլաս Նիքլբիին։
Ինչպես հայտնում է VisitBritain-ը՝ կաթոլիկ Սուրբ Ծնունդի տոնակատարության օրերին՝ դեկտեմբերի 24, 25 և 26-ին, Դիքենսի թանգարանը կլցվի յուրահատուկ տոնական մթնոլորտով․ այցելուներին կհյուրասիրեն խնձորօղի, թեյ և ավանդական թխվածքաբլիթներ։
Իսկ հյուրերի զգացողությունները կլրացնեն կինոցուցադրությունները և գրողի գրած ամանորյա պատմությունների ընթերցանությունները։ Տոմսերի արժեքը 18 ֆունտ է (21 եվրո) մեծահասակների համար և 8 ֆունտ (9,5 եվրո)՝ երեխաների համար։