Առաջիկա ձմեռային տոների ընթացքում Բարսելոնան կունենա հատկապես անսովոր տեսք. այս տարի Գրասիա (Passeig de Gracia) պողոտայի սուրբծննդյան զարդարանքները ձևավորված կլինեն հայտնի ճարտարապետ Անտոնիո Գաուդիի ոճով: Կարմիր և սպիտակ լամպերը, որոնք ստեղծված կլինեն պարաբոլայի հիման վրա, կպատկերեն կախված շղթա՝ ամրացված երկու կետով:
Այս պատկերը Գաուդին օգտագործել է կամարների ձևավորման մեջ: Լուսավորությունը ստեղծվել է Բարսելոնայի Lagranja Design ստուդիայում, նրա ընդհանուր արժեքը կազմել է 222,5 հազար եվրո: Այս գումարը հատկացնում է Բարսելոայի քաղաքապետարանը և «Գրասիա պողոտայի բարեկամների ասոցիացիան» (Associació Amics del Passeig de Gràcia): Տոնական լույսերը կվառվեն նոյեմբերի 21-ին. հայտնում է Noticia.ru-ն: Ինչպես անցյալ տարիներին՝ այս տարի ևս այն կձգվի մինչև Խարդինաս դե Գրասիա (Jardines de Gracia) այգիները: