Փարիզը պատրաստվում է միացնել ամանորյա լուսավորությունը: Լուսարձակները կզարդարեն Ելիսեյան դաշտերի 200 ծառերը, քաղաքի խոշոր խանութները՝ Galeries Lafayette, Printemps և BHV և 125 փողոցները: Ելիսեյան դաշտում լուսարձակների միացման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա նոյեմբերի 21-ին ժամը 18:30-ին: Տոնական լուսավորությամբ կարելի է հիանալ մինչև հունվարի 11 -ը: Ամեն տարի այս պատվավոր առաքելությունը վստահում են հայտնի դերասաններին:
Անցած տարի դա Օդրի Տատուն էր, իսկ այս տարի լույսերը կվառի Դիանա Քրուգերը: Դեկտեմբերի 1-ից սկսած ամեն երեկոյան 17:00-ից տոնական լուսավորությունը կմիացվի այնպիսի փողոցներում, հրապարակներում և պողոտաներում, ինչպիսիք են՝ rue Vieille du Temple, place des Abbesses, Saint-Germain զբոսայգի, rue de Rennes, place de la Convention, rue Lecourbe и rue Cambronne, rue de Belleville, place du Jourdain, rue de Richelieu, rue des Saints-Pères, rue de Grenelle, place Vendôme. ընդհանուր առմամբ 125 փողոց Փարիզի բոլոր շրջաններում. գրում է Tout-paris.org-ը: