Սուրբ Ծննդյան արձակուրդները ԱՄՆ-ում այս տարի մատչելի կլինի

Այս տարի ԱՄՆ-ում արձակուրդները համեմատաբար էժան կլինեն, քան անցած տարի, հայտնում է ամերիկյան Bing Travel կայքը: Սպասվում է ավիատոմսերի գների անկում, ամառային բարձր գներից հետո: ԱՄՆ-ի ներքին ուղղություններով գինը նվազել է 1%- ով, իսկ 5 աստղանի հյուրանոցների գինը նվազել է 5%-ով, հայտնում է The Independent-ը:


Մի քանի առողջարաններ առաջարկում են մեծ զեղչեր, ներառյալ` Ֆլորիդան: Մի քանի ավիաընկերություններ հատուկ գներ են առաջարկում Ֆլորիդայից Նյու Յորք և Ատլանտա գնալու համար:


Մյուս մայրցամաքների զբոսաշրջիկների համար ավելի հարմար կլինի Փարիզից Նյու Յորք, Մադրիդից Նյու Յորք թռիչքները, չնայած տրանսատլանտյան թռիչքները թանկացել են ամբողջությամբ:


3-4 աստղանի հյուրանոցները մի փոքր կիջեցնեն իրենց գները Լաս Վեգասում (16%-ով ավելի էժան կլինի, քան անցյալ տարի), Նյու Յորքում` 15 %-ով, քան 2010 թվականին, Քանկունում` 12 %-ով և Վաշինգտոնում` 11%-ով:

You might also like