Եթե ձեր մտերիմները սիրում են ճանապարհորդել, ապա իսկական ժամանակն է նախատոնական օրերին մտածել նվերների մասին, որոնք ոչ միայն հաճելի կլինեն, այլև օգտակար: Այսպիսով, Ձեզ ենք ներկայացնում լավագույն ամանորյա նվերները զբոսաշրջիկների համար:
Հաճելի մանրուքներ
Ձայնագրող արևային ակնոցներ
National Geographic հրատարակչությունը արևապաշտպան Pivothead ակնոցները անվանել է 2012 թվականի №1 գադջետ: Ակնոցները հագեցած են բարձրակարգ տեսախցիկներով։ Բացի դրանից, դուք կարող եք փոխել ոսպնյակները ընտրելով 17 հավաքածուից ցանկացածը, որոնցից յուրաքանչյուրը համապատասխանում է որոշակի ոճի։ Պարտադիր չէ, որպեսզի այդպիսի հաճելի իրը օգտագործեն միայն մարզիկ-էքստրեմալիստները։ Ակնոցները կհամապատասխանեն նաև նրանց, ովքեր պարզապես կծուլանան իրենց հետ վերցնել տեսախցիկը։