Եթե ձեր մտերիմները սիրում են ճանապարհորդել, ապա իսկական ժամանակն է նախատոնական օրերին մտածել նվերների մասին, որոնք ոչ միայն հաճելի կլինեն, այլև օգտակար: Այսպիսով, Ձեզ ենք ներկայացնում լավագույն ամանորյա նվերները զբոսաշրջիկների համար:
Լողափասերների համար
Արևային մարտկոցներով ստերեոհամակարգ
Փոքրիկ Eton Rukus համակարգը, որը սնվում է ուլտրամանուշակագույն ճառագայթներով, բավականին հնչեղ ձայն ունի. այն լսվում է 13-15 մետր հեռավորությունից: Դուք կարող եք լսել երաժշտությունը ոչ միայն արևային օրերին, այլև ամպամած. համակարգը լիցքավորումը պահում է 8 ժամ: Բացի դրանից, ձեզ ոչ ոք չի խանգարի օգտագործել ադապտրը քաղաքակրթության կենտրոնում գտնվելիս: