Ամանորյա տոնավաճառ՝ Երևանում

Երևանում առաջին անգամ կանցկացվի ամանորյա տոնավաճառ: Այս մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին հայտնել է տոնավաճառի կազմակերպիչ Տիրան Բաղդադյանը: Նրա խոսքով՝ տոնավաճառը կազմակերպել է «Պասկալ և Դիոդատո» սրճարանը և Երևանի քաղաքապետարանը: Տոնավաճառը, նախնական տվյալներով, տեղի կունենա դեկտեմբերի 15-ից- հունվարի 13-ը: 

Հյուսիսային պողոտայի  հատուկ պատրաստված տաղավարներում վաճառվելու են Ամանորի և Սուրբ ծննդի հետ կապված պարագաներ և  մթերք: «Կարևորը, որ ստեղծվի լավ միջավայր: Ի վերջո, Ամանորը միայն սեղանը և առևտուրը չեն»,-նշել է  Բաղդադյանը: Տոնավաճառը կուղեկցվի տոնական համերգներով:

Աղբյուրը՝  PanARMENIAN.Net

You might also like