Վալլե դ’Աոստայում պատրաստվում են ամանորյա Marché Vert Noël ամանորյա տոնավաճառի բացմանը, որտեղ հնարավոր է համտեսել տեղի խոհանոցի ուտելիքները և ձեռք բերել հուշանվերներ: Տոնավաճառը կանցկացվի դեկտեմբերի 1-ից մինչև հունվարի 6-ը քաղաքի կենտրոնում` Քավերի հրապարակում, որտեղ էլ վերջին հինգ տարիների ընթացքում անցկացնում են տոնավաճառները: Այդ օրերին հրապարակում կկառուցեն ամանորյա գյուղ՝ 32 շվեյցարական տնակներով, որոնք կզարդարեն բնական եղևնիներով:
Տոնավաճառը բաց կլինի ամեն օր ժամը 10:00-ից մինչև 20:00-ն՝ բացառությամբ Սուրբ Ծննդյան օրվանից և Ամանորից, երբ այն կաշխատի սահմանափակ ժամանակացույցով: Վաճառականների առաջարկած տեսականու մեջ այցելուները կգտնեն մոմեր, ձեռքով պատրաստված օճառներ, խեցեղեն, փայտից պատրաստված հուշանվերներ, հնաոճ իրեր, աքսեսուարներ, բրդից և ժանյակից հագուստներ, տոնածառի խաղալիքներ, ավանդական դելիկատեսներ, հրուշակեղեն, քաղցրավենիք և այլն:
Շաբաթ օրերին՝ դեկտեմբերի 1-ին, 8-ին և 15-ին հրապարակում կաշխատի նաև մանրաշուկան, որտեղից էլ գնորդները կարող են գնել հնաոճ տոնածառի զարդեր, նկարներ, մետաղադրամներ, սպասք, գործվածքներ և այլ հնաոճ առարկաներ, հայտնում է Superski.ru-ն: