«Սուրբ Ծննդյան ինքնաթիռը» մեծ հաճույքով կընդունի ամանորյա գեղեցկուհուն

Հանրահայտ Airberlin ավիաընկերության «Սուրբ Ծննդյան ինքնաթիռը» իր առաջին թռիչքն է իրականացրել: Ինքնաթիռը հայտնի է նրանով, որ բացի տոնական գունավորումից  և ներքին կահավորանքից, այն ամեն տարի իր հաճախորդներին մատուցում է զեղչերի հետաքրքիր ծրագիր և առաջարկներ:

Airberlin-Christmas-aircarft

Նրա կարգախոսն է «Թռչում ենք տուն Սուրբ Ծնունդին»: Այս տարի մի շարք ակցիաներից բացի գործում է նաև ամանորյա եղևնու անվճար տեղափոխում (մինչև երկու մետր բարձրությամբ) բոլոր միջազգային չվերթներով:

Airberlin-Christmas-aircarft

Ծառը անհրաժեշտ է գրանցել թռիչքից 48 ժամ առաջ ընկերության սպասարկման կենտրոնում: Ծառայությունը շատ հայտնի է Իսպանիա մեկնող ուղևորների շրջանում: Չնայած այդ ծառայությունից կարող են օգտվել նաև այլ ուղղությունների ուղևորները:

You might also like