Ընտրվել է Եվրոպայի ամենամատչելի քաղաքը բնակության նպատակով տեղափոխման համար
Ամենաթանկ եվրոպական քաղաքը տեղափոխության համար ճանաչվել է Լոնդոնը, որտեղ առաջին ամսում ձեզ անհրաժեշտ կլինի 2,7 հազար եվրո։
Բուխարեստը ամենամատչելի քաղաքն է Եվրոպայում նրանց համար, ովքեր ցանկանում են փոխել բնակության վայրը։
Այն զբաղեցրել է երրորդ հորիզոնականը Nestpick բնակարանների որոնման ագրեգատորի կազմած համաշխարհային վարկանիշային աղյուսակում։
Նրանց, ովքեր կտեղափոխեն Ռումինիայի մայրաքաղաք, առաջին ամսում բավարար կլինի 644 եվրո բնակարանի վարձակալության, ինտերնետի վճարի, սնունդի, տրանսպորտի և հեռախոսի համար․ գրում է «Եվրոպուլսը»։
Բուխարեստից առաջ ցանկում գտնվում են Կահիրեն, որտեղ տեղափոխության համար անհրաժեշտ է 560 եվրո առաջին ամսվա համար, և Բանգալորը (Հնդկաստան)՝ 634 եվրոյով։