Տուրիստական նորությունները Ձեզ արդեն տրամադրել է մեկից հինգաստղանի հյուրանոցների հետ կապված ամբողջական ինֆորմացիան: Միասին սովորել ենք տարբերել դրանք ու դրանց հատուկ ծառայությունները: Այժմ կծանոթանան հյուրանոցների այլ դասակարգումներին և նրանց առանձնահատկություններին:
Կան երկրներ, որտեղ առաջարկվում է ակումբային հյուրանոցներ (Holliday Village, HV), որոնք բաժանվում են.
HV1 -Ակումբային համակարգի հյուրանոցի առաջին դասը, որտեղ տրամադրում են քոթեջներ: Մոտավորապես համապատասխանում է 4-5-աստղանի հյուրանոցներին: Առանձնանում է լավ անիմացիայով, մեծ կանաչապատ տարածքով, բայց համարները փոքր են:
HV2 -Ակումբային հյուրանոց ավելի ցածր` 2-րդ դասի:
Հունաստանում մինչև վերջին ժամանակներս հյուրանոցները դասակարգվում էին լատինական տառերով:
De Luxe-ը համապատասխանում է 4-5* դասին:
А – 3-4*հյուրանոց
В – 2-3*հյուրանոց
С – 1-2* հյուրանոց
Միայն վերջերս է Հունաստանը անցել աստղային դասակարգմանը:
Լողափային հյուրանոցները նաև բաժանվում են հետևյալ դասակարգմամբ.
1-ին ափագոտի` հյուրանոցներ, որոնք տեղակայված են անմիջապես լողափին:
2-րդ ափագոտի` հյուրանոցներ, որոնք տեղակայված են լողափի և ճանապարհի միջև ընկած տարածքում:
Քաղաքային հյուրանոցները այն հյուրանոցներն են, որոնք տեղակայված են առողջարանային քաղաքում` ափից հեռու: Սովորաբար, այստեղից լողափ զբոսաշրջիկները հասնում են ոտքով կամ ավտոբուսով:
Հյուրանոց ընտրելիս պետք է նախօրոք իմանալ տվյալ երկրի հյուրանոցային բազայի առանձնահատկությունները և, ըստ այդմ, ընտրել հյուրանոց:
Հաճելի ճանապարհորդություն: