Հանգստի մեկնելիս մենք առաջին հերթին ընտրում ենք հյուրանոց: Բոլորը գիտեն, որ հյուրանոցներին (ոչ բոլոր երկրներում) տրվում է 1-ից 5 աստղ: Սակայն ի՞նչ սպասել, օրինակ` երկու կան երեքաստղանի, հյուրանոցից, ինչպե՞ս ապահովագրել ինքդ քեզ անհարկի հիասթափություններից հանգստի ժամանակ: Դրա համար հարկավոր է ունենալ գոնե նվազագույն տեղեկատվություն այն մասին, թե ինչ է Ձեզ սպասվում այս կամ այն հյուրանոցում:
Այսպիսով, լողափային հյուրանոցները բաժանվում են ըստ աստղերի.
1*- Ստանդարտ երկտեղանող սենյակը պետք է ունենա մոտավորապես 8-10 քառ. մետր տարածք: Համարում` պահարան կամ կախիչ, աթոռներ, լվացարան, հայելի, յուրաքանչյուր հյուրին երկուական սրբիչ: Պետք է իրականացվի ամենօրյա մաքրում, սպիտակեղենը պետք է փոխվի ամեն 7-8 օրը մեկ, սրբիչները` 3-4 օրը մեկ: Հարկում նվազագույնը երկու լոգասենյակ և մեկ զուգարան` հինգ սենյակից ոչ պակաս:
2* -Այն ամենը ինչ կա 1*-անի հյուրանոցում, միայն թե սպիտակեղենի փոփոխումը պետք է լինի 6 օրը մեկ: Զուգարանը և լոգասենյակը, սովորաբար, լինում է համարում: Հյուրանոցը նաև պետք է ունենա ռեստորան կամ սրճարան, ինչպես նաև` առաջարկում է սնվելու տարբերակներ:
3*- 3* և ավելի բարձր կատեգորիայի հյուրանոցներում ամեն համար պարտադիր պետք է ունենա զուգարան և լոգասենյակ, զարդասեղան, ուղեբեռի պատվանդան, ռադիո և այլն: Երեքաստղանի հյուրանոցների մեծ մասի համարները, բացի ամենամատչելիներից, ունենում են հեռուստացույց և օդորակիչ: Հատակը, որպես կանոն, լինում է սալահատակից: Սպիտակեղենը փոխում են շաբաթը 2 անգամ, սրբիչները` ամեն օր: Հիգիենիկ պարագաներից առաջարկվում է միայն օճառ: Որոշ հյուրանոցներում կարելի է վարձակալել արդուկ: Հյուրանոցի տարածքում կարող է լինել ավտոկայանատեղի, լողավազան, ռեստորան, վարսավիրանոց, բիզնես-կենտրոն և արտարժույթի փոխանակման կետ: Հյուրանոցի անձնակազմը կրում է համազգեստ` բաժանված ըստ ծառայությունների: Համարները` 10- 12 քառ. մետր են:
4*- Այն ամենը ինչ կա 3*-անի հյուրանոցներում պլյուս մինի-բար, վերահսկվող օդորակման համակարգ, հեռախոս, պահատուփ, վարսահարդարիչ, շամպուն և լոգանքի գել: Սրբիչը և սպիտակեղենը փոխվում է ամեն օր: Առաջարկվում է այնպիսի ծառայություններ, ինչպիսիք են` լվացք, արդուկ, քիմմաքրում: Գնացուցակին կարելի է ծանոթանալ ընդունարանում: Համար է բերվում նախաճաշի ճաշացանկը: Հյուրանոցի տարածքում կան գեղեցկության սրահ, ֆիտնես կենտրոն, ավտոմեքենաների վարձույթ, հեռուստացույցի սրահ, երաժշտական սրահ, խաղասրահ, ռեստորան, շոգեբաղնիք, լողավազան: Սենյակի տարածքը` 13 քառ. մետր:
5*– Այն ամենը ինչ կա 4*-անի հյուրանոցներում, բայց որակական ավելի բարձր մակարդակով: Ինչպես նաև, երբեմն, երկրորդ բաղնիք սենյակում և հեռախոս լոգարանում: Համարները` 16 քառ. մետրից ոչ պակաս:
4* – 5*-անի հյուրանոցներում նախատեսվում է սուիթների առկայություն (ապարտամենտների), մի քանի վերելակ, հնարավոր բոլոր լրացուցիչ ծառայությունները, ինչպիսիք են` լվացքատուն, քիմմաքրում, նախաճաշի և ընթրիքի մատուցում համարում, արտարժույթի փոխանակում, տաքսի ծառայություն, թերթերի վաճառք, հուշանվերներ և այլն:
Գոյություն ունի նաև հյուրանոցների դասակարգման այլընտրանքային տարբերակ, որի մասին կարդացեք առաջիկայում…