Բարսելոնում անցկացվում են էքսկուրսիաներ` նվիրված շոկոլադին: Զբոսաշրջիկները կարող են ծանոթանալ այս աղանդերի պատմությանն ու ծագմանը` զբոսնելով քաղաքի գոթական թաղամասով: Barcelona Chocolate Tours հետիոտնային երթուղին ներառում է Կատալոնիայի մայրաքաղաքի հնագույն հրուշակարանները: Մասնակիցները կծանոթանան շոկոլադի վարպետների հետ, ովքեր կբացեն նրանց համար համերի մի նոր աշխարհ: Բացի այդ, պրոֆեսիոնալ գիդը նրանց կպատմի Բարսելոնի պատմության, ճարտարապետության և մշակութային ավանդույթների մասին: Էքսկուսիան ներառում է այցելություն Շոկոլադի թանգարան, տասնյակ քաղցրեղենի համտեսում, այցելություն շոկոլադի արտադրամաս, սուրճ կամ շոմպայն:
Էքսկուրսիան տևում է երկու ժամ, զբոսանքները անցկացվում են ամեն օր ժամը 10:00-ին, 12:00-ին, 15:00-ին և 18:00-ին: Հիմնական լեզուներն են անգլերենն ու գերմաներենը, սակայն չորս հոգանոց խմբի համար հնարավոր է նաև էքսկուսիա կատալոնական իսպաներենով, ֆրանսերենով, հոլանդերենով, պորտուգալերենով, ռուսերենով և ճապոներենով: Խմբի անդամների նվազագույն քանակը 2-ն է, իսկ առավելագույնը` 13-ը: Խմբի հանդիպման վայրը Շոկոլադի թանգարանն է (Museu de la Xocolata), որը տեղակայված է Carrer Comerç, 36 հասցեում. հայտնում է Բարսելոնի տուրիստական գրասենյակի կայքը: Էքսկուսիայի արժեքը 55 եվրո է: Գրանցվել կարելի է +34 932 853 832 հեռախոսահամարով: