Քաղցրակերներին առաջարկում են շոկոլադե տուր Եվրոպայով

Եվրոպայում հայտնվել է նոր զբոսաշրջային երթուղի՝ «Շոկոլադի ուղիները»: Մի քանի իտալական քաղաքների Առևտրի պալատները և իտալական առևտրաարդյունաբերական պալատների  Unioncamere միությունը դիմել են Եվրոպական խորհրդին «Շոկոլադի ուղիները» ՝ The Routes of Chocolate,  երթուղին ստեղծելու համար: Այն պետք է անցնի  Իտալիայի, Ավստրիայի, Իսպանիայի, Ֆրանսիայի, Բելգիայի, Լյուքսեմբուրգի և Մեծ Բրիտանիայի տարածքով:

Հայտը հաստատվելու դեպքում զբոսաշրջիկները կարող են իրականացնել հետաքրքրաշարժ ուղևորություն Պերուջիայում, այնուհետև շարունակել ծանոթությունը շոկոլադի աշխարհի հետ Տերնիում, Ռագուզայում, Կունեոյում, Թուրինում և այլ եվրոպական քաղաքներում: Ուղևորությունը միավորում է եվրոպական քաղաքների այն թաղամասերը, որտեղ կան որակյալ շոկոլադի արտադրության ավանդույթներ: Եվրոպական խորհուրդը արդեն հաստատել է 23 մշակութային զբոսաշրջային երթուղի Եվրոպայում: Փորձագետները կարծում են, որ «Շոկոլադի ուղիները» նույնպես կհաստատվի:

You might also like