Կակաո վերամշակող ընկերությունները վերջին 2 տարիների ընթացքում արտադրությունը մեծացնում են ամենաարագ տեմպերով՝ շոկոլադի համաշխարհային ռեկորդային պահանջարկը բավարարելու համար։
Commodities Risk Analysis LC ընկերության փորձագետները կարծում են, որ հոկտեմբերի 1-ից սկսած կակաոյի հատիկների մշակումը մեծանալու է 4.9 տոկոսով։ Հարցմանը մասնակցած փորձագետները սպասում են, որ 2013թ. առաջին կիսամյակի ընթացքում միջինում կակաոյի գները կբարձրանան 7.8 տոկոսով՝ կազմելով 2643 ԱՄՆ դոլար մեկ տոննայի համար: | Աղբյուրը՝ emedia.am