Ձեզ ենք ներկայացնում “համեղ” լուսանկարների այս հավաքածուն, որոնք ներկայացնում են Հոնգկոնգում կայացած “Շոկոլադե համաշխարհային ժառանգություն” ցուցահանդեսը: Հավաքածուում դուք կտեսնեք շոկոլադե քանդակներ, որոնք պատրաստված են հայտնի իտալացի հրուշակագործ Միրկո Դելլա Վեկյայի կողմից (Mirco Della Vecchia) և իրենցից ներկայացնում են ՅՈՒՆԵՍԿՈ – ի համաշխարհային ժառանգության ցուցակի մեջ մտնող կառույցների փոքր պատճենները:
1. Իտալացի շոկոլադագործ Միրկո Դելլա Վեկյան ավարտում է Պիզայի աշտարակի` սպիտակ շոկոլադից պատրաստված պատճենի աշխատանքը:
2. Միրկոյին է պատկանում Գինեսի Ռեկորդների գրքում հայտված ռեկորդը, քանի որ նա է պատրաստել աշխարհի ամենամեծ շոկոլադե քանդակը:
3.Բրիտանական Սթոունհենջի շոկոլադե փոքր պատճենը:
4. Նիլի արևմտյան ափի ժայռում փորված եգիպտական հայտնի Աբի-Սիմբել տաճարի շոկոլադե պատճենը:
5.”Շոկոլադե համաշխարհային ժառանգություն” ցուցահանդեսի այցելուները լուսանկարվում են իտալացի շոկոլադագործ-ռեկորդակրի աշխատանքի ֆոնին:
6. Հռոմական Կոլիզեի շոկոլադե պատճենը:
7.Ցուցահանդեսի տարածքում հնարավոր է նաև գնել շոկոլադե իրեր: Լուսանկարում` մոդելը ցուցադրում է ժամացույց` ազդարարող ցուցահանդեսի սկիզբը: