Չինաստանի Գուանդուն նահանգի Չժունշան քաղաքի գործարաններից մեկում աշխատողներից մեկը, ում արձակուրդ չեն տվել, որոշել է ինքնասպան լինել․ հայտնում է The Daily Mail-ը։ Նա բարձրացել է բազմահարկ շենքի տանիքը, որտեղ ոստիկանությունն ու ագականները չորս ժամ շարունակ համոզել են նրան մտափոխվել։ Նա թույլ չի տվել ոչ ոքի իրեն մոտենալ։ Վերջապես հարազատներին հաջողվել է տարհամոզել չինուհուն։ Պարզվել է, որ կինը մի շարք խնդիրներ ունի և արձակուրդի մերժումը դարձել է նյարդային պոռթկման վերջին կաթիլը։