Չինացի դեռահասը առանց ավիատոմսի Դուբայ է թռչել մուրացկանություն անելու համար

Չինական Սիչուան նահանգից 16-ամյա մի դեռահաս կարողացել է սողոսկել Emirates-ի ինքնաթիռ և հասնել Դուբայ առանց տոմսի։  CNN-ի տվյալներով՝ թինեյջերը անցել է Շանհայի օդանավակայանի ցանկապատի վրայով  և մտել ինքնաթիռի ուղեբեռների բաժին։

Դուբայ հասնելուն պես  «նապաստակը» բռնվել է տեղական օդանավակայանի զգոն անվտանգության աշխատակիցների կողմից։ Հարցաքննության ժամանակ չինացին խոստովանել է, որ Էմիրություններ է եկել մուրացկանություն անելու համար։

Բանն այն է, որ վերջին ժամանակներս Չինաստանի սոցիալական ցանցերում ակտիվորեն քննարկվում են շշուկներ, որոնց համաձայն՝ ԱՄԷ-ում մուրացկանությամբ հնարավոր է տասնյակ հազար դոլարներ վաստակել։ Իրենց հերթին, արաբական երկրի իշխանությունները կոչ են անում չհավատալ այդ տեղեկությանը  և հիշեցնում են, որ մուրացկանությունը ԱՄԷ-ի տարածքում արգելված  է և պատժվում է լուրջ տուգանքներով։

You might also like