Ապօրինի սահմանն հատած փիղը տեսանկարահանվել է

Չինացի փիղը փորձել է հանգստյան օրերն անցկացնել Լաոսում։

Ասիական փիղը, որը, ըստ երևույթին, ցանկացել է հանգստյան օրերն անցկացնել արտասահմանում, Չինաստանի հարավ-արևմտյան հատվածից անցել է Լաոս։ Հսկիչ անցակետում տեղադրված տեսախցիկները արձանագրել են սահմանի ապօրինի հատումը 2018  թվականի հունվարի 27-ին։

Օրինազանց փիղը

4:32-ին փիղը լքել է Չինաստանի տարածքը՝ հեշտությամբ անցնելով արգելապատնեշի վրայով։ Չինացի սահմանապահները փորձել են խանգարել օրինազանցին, բայց նա նրանց վրա նույնիսկ ուշադրություն չի դարձրել։ Երկու կազմակերպված խումբ սկսել է փնտրել փախստականին։ Հարևան բնակավայրերի բնակիչներին զգուշացրել են օրինազանցի մասին։

Փղի ուղևորությունը երկար չի տևել․ ժամուկես անց կենդանուն վերադարձրել են հայրենիք զգուշությամբ անցկացնելով արգելապատնեշի վրայով։

You might also like