Չինացիները շփոթում են Շվեյցարիան և Շվեդիան

Չինացի զբոսաշրջիկները մեծ դժվարությամբ են տարբերակում Շվեդիան Շվեյցարիայից (և հակառակը): Նույնիսկ հայերենում այս երկու երկրների անունները նման են միմյանց, իսկ չինարենում դրանք սկսվում են նույն հիերոգլիֆով, ինչը հանգեցնում է մի շարք թյուրիմածությունների: Երկու երկրների հյուպատոսությունները որոշել են Չինաստանում անցկացնել համատեղ տեղեկատվական արշավ:

Chinese confuse Sweden and Switzerland

Դրա շրջանակներում կազմակերպվել է «առավել նկատելի տարբերության» մրցույթ. չինացիներին առաջարկվում է իրենց հայրենակիցների համար երկրներից յուրաքանչյուրը հիշելու միջոցներ մտածել: Պատասխանները ընդունվում են ցանկացած ձևաչափով՝ նկարից, մինչև տեսանյութ: Իսկ տեղեկատվական քարոզարշավի ակզմակերպիչները՝ իրենք, ստեղծել են լոգոտիպ, որի վրա պատկերված են Շվեյցարիայի և Շվեդիայի քարտեզները, ինչպես նաև՝ նրանց առավել հայտնի խորհրդանիշերը՝ պանիր, Ալպեր, ԱԲԲԱ խումբը և այլն: Telegraph.co.uk-ը հիշեցնում է, որ զբոսաշրջիկները շփոթում են այլ երկրները ևս:

no-kangaroos-in-Austria

Օրինակ, ավստրիացիները նույնիսկ ստիպված են եղել թողարկել շապիկ «Ոչ, մեզ մոտ չկան կենգուրուներ» գրությամբ, քանի որ զբոսաշրջիկները չեն տարբերում Ավստրիան և Ավստրալիան: Ինչ վերաբերվում է Շվեդիային և Շվեյցարիային, ապա չինացիներից բացի դրանք շփոթում են նաև իսպանախոս զբոսաշրջիկները. սկանդինավյան երկիրը իսպաներեն գրվում է «Suecia», իսկ Կենտրոնական Եվրոպայինը՝ «Suiza»:

You might also like