Լավ նորություն էքստրիմալ զգացողությունների սիրահարների համար․ շուտով նրանք հնարավորություն կունենան այցելելու նոր դիտահրապարակ, որը ստացել է աշխարհում ամենաբարձրի կոչումը։ Ապակե հատակով հրապարակը սկսվում է Յունան (Չինաստան) շրջանի սարից։
Ոտքերի տակ զբոսաշրջիկները կտեսնեն 718 մետր խորությամբ անդունդ, այդ պատճառով, թերևս, ոչ բոլորը կհամարձակվեն այստեղ այցելել։ Նշենք, որ դիտահարթակը այցելությունների համար բաց կլինի արդեն մայիսին։