Չինաստանի հարավ-արևելքում գտնվող Սիչուան նահանգում կհայտնվի աշխարհում առաջին զբոսաշրջային երթուղին՝ նվիրված պանդաներին։ Այդ մասին գրում է South China Morning Post թերթը։
Երթուղին կներառի տասնյակ օբյեկտներ, մասնավորապես, գիտահետազոտական բազա, պանդաների արգելանոց, թեմատիկ հյուրանոցներ և տուրբազաներ հեծանվաճանապարհորդների համար։ Դրանք կգտնվեն Սիչուանի վարչական կենտրոնից՝ Չենդու քաղաքից մի քանի ժամվա հեռավորության վրա։
Ակնկալվում է, որ նախագիծը կյանքի կկոչվի մի քանի տարի անց՝ անհրաժեշտ ենթակառուցվածքներ ստեղծելուց հետո։ Խոսքը, մասնավորապես, մայրուղու երեսպատման մասին է։
Երթուղին նախատեսված կլինի ինչպես տեղացի, այնպես էլ՝ օտարերկրյա ճանապարհորդների համար։ Դրա ստեղծման գաղափարը հղացել է զբոսաշրջիկների՝ պանդաների հանդեպ աճող հետաքրքրության պատճառով։
Մեծ պանդան արջազգի կաթնասուն տեսակ է։ Բնակվում է ՉԺՀ-ի լեռնային շրջաններում։ Պանդաները ընդգրկված են միջազգային Կարմիր գրքում։ Չինաստանում կենդանուն սպանելու դեպքում սահմանված է մահապատիժ։