Չինաստանը վերսկսել է աշխարհի ամենաերկար ստորջրյա թունելի շինարարությունը: Այդ մասին հայտնել են տեղական ԶԼՄ-ները: 123 կմ երկարությամբ թունելը կձգվի Բոհայի ծովածոցի տակով և իրար կկապի Դալյան քաղաքը /հյուսիսարևելյան Լյաոնին նահանգ/ և Յանտայը /արևելյան Շանդուն նահանգ/:
Շահագործման ժամկետների մասին դեռևս ոչինչ չի հաղորդվում: Այս նախագծի համար ներդրումների ծավալը կազմում է 260 միլիոն յուան / 42 միլիարդ դոլար/: Փորձագետների գնահատմամբ՝ շինարարության ավարտից հետո թունելի հուսալիության ժամկետը կազմում է 12 տարի, շահագործումից տարեկան եկամուտը կարող է հասնել 20 միլիարդ յուանի /3.26 միլիարդ դոլար/:
Առաջին անգամ այս թունելի երեսապատման ծրագիրը առաջարկվել է 1994 թվականին: Այն ժամանակ շինարարության ավարտը նախատեսվում էր 2010 թվականին, սակայն այդ ժամկետներում ծրագիրը իրականացնել չհաջողվեց: Ներկայումս ստորջրյա ամենաերկար թունելը գտնվում է Ճապոնիայում, նրա երկարությունը 54 կմ է: