Հարուստ չինացի զբոսաշրջիկները նախընտրում են ունենալ երեք ավտոմեքենա և չորս ժամացույց: Նրանք սիրում են ճանապարհորդել, կարդալ, թեյ խմել, մեքենա վարել, ընտանիքի հետ ժամանակ անցկացնել, երգել կարաոկեում և մերսումներ ընդունել: Նախընտրում են մնալ Shangri-La ցանցի հյուրանոցներում և գնումներ կատարել ֆրանսիական հայտնի ապրանքանիշների խանութներում` Vuitton, Hermes, Chanel և Cartier:
Հարուստ չինացիների նախընտրությունների այս ցուցակը ներկայացրել է Hurun Report հրատարակչական խումբը: Հաշվետվությունում ասվում է, որ Չինաստանում կա 600 միլիարդատեր և 2.8 միլիոն միլիոնատեր` դոլարային հաշվարկով: Եվ այդ հարուստ զբոսաշրջիկները 85 միլիարդ դոլար են ծախսել ճանապարհորդության վրա անցած տարի. նշում է smh.com.au-ն: Ահա հարուստ չինացի զբոսաշրջիկի հարցաթերթիկը, ով ավելի քան 10 000 դոլար է ծախսել հանգստի ընթացքում.
Սիրելի երկիրը` ԱՄՆ, Ֆրանսիա
Սիրելի հյուրանոցը` Shangri-La, Hilton, Peninsula
Ճանապարհորդության գլխավոր նպատակը` Շոփինգ, մշակույթ, խոհանոց, բիզնես
Ճանապարհորդության տևողությունը` 7,4 օր
Տղամարդիկ նախընտրում են` Louis Vuitton, Apple, Hermes
Կանայք նախընտրում են` Chanel, Louis Vuitton, Cartier
Ծխողները` 50%
Սիրելի սպորտաձևը` լող, գոլֆ, ալպինիզմ, յոգա, բադմինտոն
Այնպես որ, եթե պատրաստվում եք ընդունել չինացի զբոսաշրջիկների, նախապեսհաշվի առեք այս ամենը: