Համաձայն Չինաստանի Զարգացման և բարեփոխումների պետկոմիտեի հաշվարկների՝ ճանապարհորդողների թիվը կաճի 8,6 տոկոսով՝ հասնելով ռեկորդային ցուցանիշի, որը կազմում է 3,4 միլիարդ մարդ:
Այդ թիվը համեմատելի է մոլորակի բնակչության կեսի հետ՝ մոտ 7 միլիարդ, հաղորդում է ИТАР-ТАСС-ը:
Արևելյան օրացույցի համաձայն՝ Նոր Տարին չինացիների համար գլխավոր տոներից մեկն է: Այդ տոնին հարազատ վայրերից հեռու աշխատող չինացիները տրանսպորտի տարատեսակ միջոցներով վերադառնում են՝ տոնն ընտանեկան մթնոլորտում նշելու համար: Բացի այդ, չինացիներից շատերի համար հանգստյան երկարատև օրերը հանդիսանում են տարվա միակ արձակուրդը, որը նրանք օգտագործում են ճամփորդության համար:
Հաջորդ տարի արևելյան օրացույցի համաձայն՝ նոր տարին սկսվելու է փետրվարի 9-ից, ինչի պատճառով տրանսպորտի ծանրաբեռնվածությունը կտևի մոտ 40 օր: Շատերը ճանապարհորդության համար նախընտրում են մեքենան: Ավտոճանապարհների ծանրաբեռնվածությունը այդպիսով կկազմի մոտ 3,1 միլիարդ մարդ:
Գնացքների, նավերի և ինքնաթիռների ծանրաբեռնվածությունը կկազմի 225 մլն, 43 մլն և 36 մլն ուղևոր: // haynews.am