Չինական Հայնան շրջանում զբոսաշրջիկներին հրավիրում են ժայռի վրա զբոսնելու, ավելի ճիշտ` 4000 ֆուտ բարձրությամբ ճանապարհով, անգամ ավելին` օդային ճանապարհը կառուցված է ապակուց:
Առաջարկը նախատեսված է համարձակ զբոսաշրջիկների համար. ոչ բոլորը կհամարձակվեն անցնել 3 ֆուտ լայնությամբ ապակե հատակով կախված կամրջով, հայտնում է Maily Dail-ը: Ներքև նայել խորհուրդ չի տրվում:
«Օդային Ճանապարհը» տեղակայված է Տյանմեն (Tianmen) լեռան վրա` Չժանցզյացզեում (Zhangjiajie), Չինաստան, ծովի մակարդակից 4700 ֆուտ բարձրության վրա: 200 ֆուտ երկարություն ունեցող կամուրջը ամրացված է արևմտյան գագաթին` Yunmeng Fairy Summit-ին, միացնելով Tianmen Mountain-ը և Zhang Jiajie-ն: Մինչև կամուրջով անցնելը, զբոսաշրջիկները հագնում են հատուկ կոշիկներ, որպեսզի չկեղտոտեն ապակե հատակը: