Չինաստանում հայտարարել են «աշխարհի ամենամեծ օդանավակայանի» շինարարությունը սկսելու ծրագրերի մասին, որը կկարողանա տարեկան սպասարկել 130 միլիոն ուղևորի: Դա 23 միլիոնով շատ է Լոնդոնի Հիթրոու և Նյու Յորքի Ջոն Քենեդիի անվան օդանավակայանների ընդունած ուղևորների քանակից: Պեկինի նոր Beijing Daxing International Airport օդանավակայանի բացումը նախատեսված է 2017 թվականին. հայտնում է Daily Mail-ը:
Համաձայն Չինաստանի վերջին հաղորդագրությունների՝ նոր հանգույցի տարածքը նման կլինի Բերմուդայի տարածքին: Այնուամենայնիվ, աշխարհում ամենամեծը Daxing-ը չի լինի, այդ տիտղոսը պատկանում է Դամմաննի King Fahd International Airport օդանավակայանին (Սաուդյան արաբիա), որի մակերեսը 780 քառակուսի կիլոմետր է: Պեկինի օդանավակայանը կլինի խոշորագույն տրանսպորտային հանգույցը, որը կունենա արագընթաց երկաթուղի, որով քաղաքի կենտրոն հնարավոր կլինի հասնել 30 րոպեում: Օդանավակայանում կկառուցվեն սահուն անցումներ մի տերմինալից մյուսը, և նրանց միջև հեռավորությունը հնարավորինս կկրճատվի: