Ինչպես հաղորդում է «Սինհուան»՝ ապրիլի 27-ին Շանհայի աշտարակը ընդունել է իր առաջին հյուրերին։ Զբոսաշրջիկներին ու հյուրերին ընդունել են շինության առաջին հարկում և երկնաքերի հարակից շինությունում։
Շանհայի երկնաքերը, որը 632 մետր բարձրությամբ աշտարակ է Շանհայի Պուդուն թաղամասում, կառուցվել է 2014 թվականին և այդ ժամանակից ի վեր շենքում տարվում են հարդարման աշխատանքներ։ Սակայն, ինչպես հաղորդում է չինական նորությունների գործակալությունը, աշտարակը սկսկել է գործել փորձնական ռեժիմով և արդեն ընդունել է իր առաջին հյուրերին։
Ամբողջությամբ Շանհայի աշտարակը կսկսի գործել այս տարվա վերջին․ հայտարարել են տեղական իշխանությունները։