Հինգշաբթի օրը՝ հունիսի 16-ին, Շանհայում տեղի կունենա Դիսնեյլենդի հանդիսավոր բացումը․ սա առաջին Դիսնեյն է Չինաստանի տարածքում․ հայտնում է eturbonews-ը։
Հանգստավայրի տարածքում տեղ են գտել Դիսնեյլենդը, երկու հյուրանոց, Դիսնեյի քաղաքը, որտեղ կարելի է ճաշել և գնումներ կատարել, մի քանի այգի և լճեր։ Հանգստավայրի մակերեսը կազմում է 390 հա, այն հանդիսանում է ամենամեծ Դիսնեյլենդը աշխարհում, իսկ Enchanted Storybook Castle ամրոցը՝ ամենաբարձրը աշխարհում՝ 60 մետր։