Սանյա քաղաքի զբոսաշրջային ասոցիացիայի տվյալներով՝ քաղաքային իշխանությունները արագացրել են ինտերնետային ցանցի զարգացումը և Wi-Fi անվճար կապը հասանելի կլինի քաղաքի բոլոր կետերում:
Ինչպես հայտնում է What on Sanya-ն՝ ներկայումս 3G կապը ծածկում է Սանյայի տարածքի շուրջ 50% -ը, 2G կապը հասանելի է ամբողջ քաղաքում: Չնայած դրան՝ շուտով անվճար Wi-Fi ծառայությունը հասանելի կլինի բոլոր հասարակական վայրերում, գլխավոր տեսարժան վայրերում և հյուրանոցներում: